Documents
Décrets
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, արդարադատության իրականացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել.
Սերժիկ Սերգեյի ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր
Ելիզավետա Ռեմիկի ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր
Էդվարդ Տարոնի ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ
Տի•րան Վազգենի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2011թ. սեպտեմբերի 3
Երևան