Décrets
Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, առողջապահության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրել.
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով`
Ջոն Հովհաննես Արմենակի ՕՅՈՒՆՋՅԱՆԻՆ բժիշկ (ԱՄՆ)
Մխիթար Հերացու մեդալով`
Արտյոմ Ասլանի ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն
Գալյա Սամսոնի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բուժքույր
Համլետ Գրիշայի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի անհետաձգելի սրտաինֆարկտային բաժանմունքի վարիչ, ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան ազգային առողջապահության ինստիտուտ» ՓԲԸ-ի սրտա-բանության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու
Վաչագան Արամայիսի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ «Վաղարշապատի հիվանդանոց» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու
Գագիկ Հմայակի ՊԱՊԻԿՅԱՆԻՆ «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հեմոդիալիզի կենտրոնի գիտապրակտիկ ղեկավար
Կարինե Սարիբեկի ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Վանուհի Մարգարի ՍԵԴՐԱԿՅԱՆԻՆ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության գլխավոր մասնագետ
Լևոն Լենվելի ՔՈՉԱՐՅԱՆԻՆ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի սրտաբանական բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու
Սմբատ Ձոնիկի ՕՐԲԵԼՅԱՆԻՆ «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2011թ. սեպտեմբերի 3
Երևան