Documents
Décrets
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՍԱՄՎԵԼ ՅՈՒՐԻԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի.
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Սամվել Յուրիի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2022թ. հուլիսի 4
Երևան
ՆՀ-180-Ա