Documents
Décrets
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՏԻԳՐԱՆ ԱՐԱՄԱՅԻՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Հարկային ծառայության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետ, Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդական Տիգրան Արամայիսի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2022թ. հուլիսի 4
Երևան
ՆՀ-182-Ա