Décrets
Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ պարգևատրել.
Մխիթար Հերացու մեդալով`
Մարինե Գեորգիի ԱՄԻՐՋԱՆՅԱՆԻՆ «Արմավիրի ԲԿ» ՓԲԸ-ի բաժանմունքի վարիչ
Անանիա Շիրակացու մեդալով`
Հայկասար Կոստանի ԱՆՏՈՆՅԱՆԻՆ ֆերմերային տնտեսության ղեկավար
Գագիկ Խաչատուրի ԽԼԳԱՏՅԱՆԻՆ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի ավագ հերթափոխի պետ
Գևորգ Մովսեսի ՄԻՍԱԿՅԱՆԻՆ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղական համայնքի ղեկավար
Կարինե Շմանդի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ Արմավիրի մարզի Արևիկ գյուղական համայնքի ղեկավար
Բաբկեն Կորյունի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղական համայնքի ղեկավար
Մովսես Խորենացու մեդալով`
Ֆելիքս Ասկարի ԱԼԻԵՎԻՆ Գեղակերտի ծանրամարտի մարզադպրոցի մարզիչ
Կասյա Ստեփանի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ Արմավիրի Վ. Բախշյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն
Զեմֆիրա Սարոյի ՄԱՐՏՈՅԱՆԻՆ Արմավիրի թիվ 8 հիմնական դպրոցի տնօրեն
Սարգիս Կարապետի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ Արմավիրի Ռ. Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի ուսուցիչ
Գայանե Տիգրանի ՏԻԳՐԱՆՅԱՆԻՆ Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի Յ. Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչուհի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2011թ. սեպտեմբերի 3
Երևան