Décrets
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի, Դիվանագետի օրվա կապակցությամբ.
1. Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝
Վահե Արմենի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ
Պարույր Սամվելի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ
Մնացական Արտավազդի ՍԱՖԱՐՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ
Արմեն Գեորգիի ԵԳԱՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ամերիկյան երկրների վար¬չության պետ
Կարեն Լևոնի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության քարտուղարության խորհրդական
Անդրանիկ Պետրոսի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Սարմեն Վարշամի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Տիգրան Վանիկի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Մհեր Շիրազի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ:
2. Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝
Նարինե Մարտունի ՄԱԹՈՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ
Մարթա Ռոբերտի ԱՅՎԱԶՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական
Արա Կիմի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության խորհրդական
Վլադիմիր Վլադիմիրի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Ռազմիկ Մկրտչի ԽՈՒՄԱՐՅԱՆԻՆ Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Սերգեյ Մամիկոնի ՄԻՆԱՍՅԱՆԻՆ Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ
Ա.ՍԻՄՈՆՅԱՆ
2022թ. փետրվարի 24
Երևան
ՆՀ-58-Ա