Décrets
Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ պարգևատրել.
Մխիթար Հերացու մեդալով`
Մարիա Թորոսի ԲԱՂԴՈՅԱՆԻՆ «Վարդենիսի պոլիկլինիկա» ՓԲԸ-ի թերապևտ
Կառլեն Սերյոժայի ՈՒԼՈՒՄՅԱՆԻՆ «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի մանկաբույժ
Անանիա Շիրակացու մեդալով`
Պետիկ Հրաչիկի ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղական համայնքի ղեկավար
Արթուր Գրիշայի ՍՈՒՎԱՐՅԱՆԻՆ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղական համայնքի ղեկավար
Մովսես Խորենացու մեդալով`
Վիկտոր Գուրգենի ԱԹԱԲԵԿՅԱՆԻՆ Ճամբարակի ավագ դպրոցի ուսուցիչ
Ֆենյա Ռուբենի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի Ա. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչուհի
Մանվել Սուրենի ՍԱՖԱՐՅԱՆԻՆ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2011թ. սեպտեմբերի 3
Երևան