Documents
Décrets
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀՀ վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչում շնորհելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, ճարտարապետության զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչում շնորհել`
Ասլան Կամոյի ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ճարտարապետ
Հակոբ Արամի ՋԻՎԱՆՅԱՆԻՆ ճարտարապետ
Կարեն Հայկի ՌԱՇԻԴՅԱՆՑԻՆ ճարտարապետ, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ամբիոնի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների թեկնածու:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2011թ. սեպտեմբերի 3
Երևան