ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրու-թյան 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Անկախության տոնի առթիվ, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել.
Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում՝
Ռոբերտ Գրիշայի ՄԼՔԵՅԱՆԻՆ դիրիժոր, Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար

Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչում՝

Աշոտ Արդվարդի ԿԱՆԱՅԱՆԻՆ Ճարտարապետության և շինարա-րության Հայաստանի ազգային համալսարանի քաղաքաշինության ամբիոնի պրոֆեսոր

Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում՝

Արամ Գևորգի ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան

Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում՝

Տիգրան Բորիսի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ դաշնակահար, կոնցերտմայստեր

Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում՝

Գայանե Բաբկենի ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի գիտաշխատող, դասախոս

Լևոն Արտաշեսի ՍԵԽՊՈՍՅԱՆԻՆ Գյումրու ակադեմիական վարժարանի մաթեմատիկայի ուսուցիչ:


ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

2021թ. սեպտեմբերի 17
Երևան
ՆՀ-283-Ա



← Retour à la liste d'actualité