Décrets
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, ծառայության ընթացքում ցուցաբերած արիության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակ-ների նախարարության մի խումբ աշխատակիցների պարգևատրել.
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝
Արմեն Յուրիկի ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փրկարարական ծառայության գնդապետ
Մարտական ծառայության մեդալով՝
Շահեն Բելասի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետ, փրկարարական ծառայության կապիտան
Հայկազ Ավետիքի ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի վարորդ, փրկարարական ծառայության սերժանտ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՍԱՐԳՍՅԱՆ
2021թ. սեպտեմբերի 13
Երևան
ՆՀ-267-Ա