Décrets
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդ¬վածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և նվիրումի համար Հայաս¬տանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին հետմահու պարգևատրել`
«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝
Թաթուլ Լավրենտի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ
Արմեն Միքայելի ՕՀԱՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ
«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝
Կորյուն Վազգենի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ
Արիության մեդալով՝
Իվան Արմենի ՆԵՐՍԵՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ
Շավո Երջանիկի ՍԱՄՍՈՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
Արսեն Ստեփանի ԴԱՆԻԵԼՈՎԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝
Աղասի Արծրունի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի վաշտի հրամանատար, կապիտան
Արեգ Արտակի ԱԴՈՒՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ
Գարիկ Միհրանի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ
Նարեկ Վահանի ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
Հովհաննես Սամվելի ՄԱԶՄԱՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
Դավիթ Հրայրի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
Ալեքսանդր Վահեի ԴԱՐԲԻՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
Վահան Արթուրի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՍԱՐԳՍՅԱՆ
2020թ. դեկտեմբերի 15
Երևան
ՆՀ-340-Ա