ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով՝
Արա Արշամի ԶԱՔԱՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր

Հակոբ Ասատուրի ՊՌՈՇՅԱՆԻՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ

Սամվել Գևորգի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ

Ժիրայր Լևոնի ԲԱԼՅԱՆԻՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ

Նորայր Մարտիկի ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ

Հայկազ Զավենի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ

Ժորա Արմենի ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային

Արսեն Կարենի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային

Արայիկ Լյովայի ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինծառայող, շարքային

Կարեն Արմենակի ՍՈՖՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինծառայող, շարքային:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

2020թ. դեկտեմբերի 3
Երևան
ՆՀ-336-Ա



← Retour à la liste d'actualité