Décrets
ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով՝
Վարդան Վահանի ԴԱՎԹՅԱՆԻՆ թիվ N զորամասի մարտկոցի հրամանատար, կապիտան
Արթուր Վարդանի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի սպա, ավագ լեյտենանտ
Վարդան Համլետի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի դասակի հրամանատար, կրտսեր սերժանտ
Գարիկ Լևիկի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ թիվ N զորամասի պայմանա-գրային զինծառայող, ավագ սերժանտ
Արա Հովհաննեսի ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ
Սարգիս Րաֆֆիի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ
Գարիկ Վարդանիկի ՄԱՐՏԻԿՅԱՆԻՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային
Արտակ Արսենի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
Գարիկ Արմենի ՊԱՊՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինծառայող, շարքային
Հարություն Հակոբի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինծառայող, շարքային
Ժուդեքս Երվանդի ՅԱԶԻՉՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինծառայող, շարքային
Կարեն Սպարտակի ՄԱԿԱՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինծառայող, շարքային:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՍԱՐԳՍՅԱՆ
2020թ. նոյեմբերի 4
Երևան
ՆՀ-284-Ա