ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հանրապետության նախագահի մրցանակ շնորհելու մասին

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հունվարի 19-ի «Հանրապետության Նախագահի մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-799 հրամանագիրը և հաշվի առնելով համապատասխան բնագավառների մրցանակների շնորհման հանձնախմբերի ներկայացրած առաջարկությունները՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հանրապետության Նախագահի 2010 թվականի մրցանակ շնորհել.

1) բնական գիտությունների զարգացման բնագավառում՝ Մարտին ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ, Արծրուն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ` «Ոչ գծային մոտարկումներ և Ֆուրիեի գործակիցներ» գիտական հոդվածների շարքի համար.

2) տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում՝ Հարություն ԹԵՐԶՅԱՆԻՆ` «Էլեկտրամեխանիկական համակարգերի մոդելավորում. թվային մեթոդներ և լուծումներ» (անգլերեն) մենագրության համար.

3) արվեստի բնագավառում՝ Հարություն ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, Միքայել ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻՆ, Ռուբեն ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, Վրեժ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, Կարեն ԾԱՏՈՒՐՅԱՆԻՆ` «Սահման» ֆիլմի համար.

4) բժշկագիտության բնագավառում` Անդրանիկ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ` «Աչքի ցանցենու պաշտպանական համակարգում տաուրինի և տաուրետի դերի բացահայտումը» աշխատանքի համար.

5) ֆիզիկայի զարգացման բնագավառում՝ Արմեն ՆԵՐՍԵՍՅԱՆԻՆ, Տիգրան ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, Վադիմ ՕՀԱՆՅԱՆԻՆ, Վահագն ԵՂԻԿՅԱՆԻՆ` «Կոնդենսացված միջավայրերի ֆիզիկային առնչվող քվանտային մեխանիկայի խնդիրների ուսումնասիրություն» գիտական հոդվածների շարքի համար.

6) գրականության բնագավառում՝ Վարդան (Սլավիկ) ՀԱԿՈԲՅԱՆԻՆ` «Պոեմ իմ մասին կամ` 24-ն անց 81 րոպե» պոեմի համար.

7) հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում` Արգամ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ` «Նախիջևանի վիմագրական ժառանգությունը» վեցհատորյակի Դ, Ե, Զ հատորների համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2011թ. ապրիլի 27
Երևան



← Retour à la liste d'actualité