Décrets
ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով՝
Վահագն Աշոտի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի բաժանմունքի պետ, փոխգնդապետ
Գյորգի Լյովայի ՄԻՆԱՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր
Դմիտրի Սերգեյի ԻՍՊԻՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի վաշտի հրամանատար, կապիտան
Անդրանիկ Գևորգի ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի դասակի հրա-մանատար, կապիտան
Արշակ Վազգենի ԱՎԱԳԻՄՅԱՆԻՆ թիվ N զորամասի բաժանմունքի պետի տեղակալ, կապիտան
Հովիկ Լյովայի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտ
Հասմիկ Սմբատի ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինծառայող, սերժանտ
Ավագ Գրիշայի ՄԵԼԻՔՅԱՆԻՆ թիվ N զորամասի ջոկի հրա-մանատար, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ
Ակսեն Անուշավանի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային
Աշոտ Կոլյայի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային
Կարեն Վահրամի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի ջոկի հրամանատար, ժամկետային պարտադիր զինծառայող, սերժանտ
Դավիթ Արթուրի ՕՀԱՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ
Էրիկ Սմբատի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
Գառնիկ Էդգարի ԽԼՂԱԹՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
Վրեժ Արսենի ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՍԱՐԳՍՅԱՆ
2020թ. հոկտեմբերի 1
Երևան
ՆՀ-228-Ա