Documents
Décrets
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, կրթության բնագավառում ունեցած նշանակալի վաստակի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում շնորհել՝
Հայկ Աթանեսի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ Կապանի թիվ 2 ավագ դպրոցի ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ
Ծովինար Միսակի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՍԱՐԳՍՅԱՆ
2019թ. սեպտեմբերի 13
Երևան
ՆՀ-197-Ա