Documents
Décrets
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԱՆԺԵԼԱ ԵՎ ՄԱՐՏԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆՆԵՐԻՆ ԾՆՈՂԱԿԱՆ ՓԱՌՔԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվա-ծի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, ընտանիքի կայացման և ամրապնդման գործում ունեցած ավանդի, տասնհինգ զավակ խնամելու և դաստիարակելու, նրանց ֆիզիկական և բարոյական զարգացումն ապահովելու համար Անժելա և Մարտիկ ՄԵԼՔՈՆՅԱՆՆԵՐԻՆ պարգևատրել Ծնողական փառքի մեդալով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՍԱՐԳՍՅԱՆ
2019թ. սեպտեմբերի 18
Երևան
ՆՀ-209-Ա