Documents
Décrets
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Մ. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԵՎ Մ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԾՆՈՂԱԿԱՆ ՓԱՌՔԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, ընտանիքի կայացման և ամրապնդման գործում ունեցած ավանդի, ութ զավակ խնամելու և դաստիարակելու, նրանց ֆիզիկական և բարոյական զարգացումն ապահովելու համար Մարինե ՍԱՐԳՍՅԱՆԻՆ և Մուշեղ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ պարգևատրել Ծնողական փառքի մեդալով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՍԱՐԳՍՅԱՆ
2019թ. սեպտեմբերի 18
Երևան
ՆՀ-211-Ա