Documents
Décrets
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հանրապետության տոնի առթիվ, մշակույթի զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրել.
Մովսես Խորենացու մեդալով՝
Վահագն Վահանի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ արձակագիր, թարգմանիչ
Վահան Աշոտի ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻՆ կոմպոզիտոր, գործիքավորող
Երախտագիտության մեդալով՝
Սերյոժա Թորգոմի ՄԵԼԻՔՅԱՆԻՆ Վանաձորի տիկնիկային թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՍԱՐԳՍՅԱՆ
2019թ. մայիսի 27
Երևան
ՆՀ-111-Ա