ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀՀ վարչական դատարանի դատավորներ նշանակելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2010 թվականի դեկտեմբերի 3-ի եզրակացությունը` ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր նշանակել`
1) Կարեն ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ` դադարեցնելով նրա` Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները.
2) Արա ԲԱԲԱՅԱՆԻՆ`դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները.
3) Աղասի ԴԱՐԲԻՆՅԱՆԻՆ` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները.
4) Արման ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2010թ. դեկտեմբերի 13
Երևան



← Retour à la liste d'actualité