Documents
Décrets
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ա. Դարբինյանին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից ազատելու մասին
Հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը և 18-րդ հոդվածի 2-րդ մասը` որոշում եմ.
Արմեն ԴԱՐԲԻՆՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2010թ. նոյեմբերի 19
Երևան