Décrets
Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի դատավորներ նշանակելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 15-ի եզրակացությունը` ո ր ո շ ու մ ե մ.
1. Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի դատավոր նշանակել`
1) Աշոտ ԱԲՈՎՅԱՆԻՆ` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի լիազորությունները.
2) Արթուր ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ`դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի լիազորությունները.
3) Հովսեփ ԲԵԴԵՎՅԱՆԻՆ` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի լիազորությունները.
4) Գալուստ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի լիազորությունները.
5) Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի լիազորությունները.
6) Լարիսա ՍՈՍՅԱՆԻՆ` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի լիազորությունները:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2010 թվականի դեկտեմբերի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2010թ. նոյեմբերի 18
Երևան