ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Տարածքային կառավարման համակարգում բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև համայնքների զարգացման գործում ներդրած ավանդի համար Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրել.

Վահան Ղազարոսի ԱԲԳԱՐՅԱՆԻՆ Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղական համայնքի ղեկավար

Հակոբ Սահակի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ Արարատի մարզի Ոստան գյուղական համայնքի ղեկավար

Արմեն Համլետի ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ Արմավիրի մարզի Երասխահուն գյուղական համայնքի ղեկավար

Հովհաննես Ազատի ՀՈՎԵՅԱՆԻՆ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղական համայնքի ղեկավար

Ռուբեն Երիբեկի ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԻՆ Լոռու մարզի Ագարակ գյուղական համայնքի ղեկավար

Վենյամին Բորիսի ՎԵՆՅԱՄԻՆՈՎԻՆ Կոտայքի մարզի Արզնի գյուղական համայնքի ղեկավար

Ահարոն Սերյոժայի ՈՍԿԱՆՅԱՆԻՆ Շիրակի մարզի Ջրառատ գյուղական համայնքի ղեկավար

Վաչե Զարենի ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ Սյունիքի մարզի Աճանան գյուղական համայնքի ղեկավար

Սամվել Արարատի ՍԵԴՐԱԿՅԱՆԻՆ Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղական համայնքի ղեկավար

Անդրանիկ Սերգեյի ՇԱՌՅԱՆԻՆ Տավուշի մարզի Բերդ քաղաքային համայնքի ղեկավար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2010թ. նոյեմբերի 9
Երևան



← Retour à la liste d'actualité