Décrets
Ա. Վ. ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության կազմավորման 10-րդ տարեդարձի առթիվ, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ, արդարադատության գնդապետ Արտակ Վահրամի ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2017թ. նոյեմբերի 21
Երևան
ՆՀ- 893 -Ա