ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ, մշակույթի եւ արվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել`

Վաստակավոր արտիստի`
Էդուարդ Մխիթարի ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ Երեւանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան

Հովհաննես Ասատուրի ԴԱՐԲԻՆՅԱՆԻՆ թառահար, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

Մերուժան Արմենակի ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆԻՆ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գալարափողահարների խմբի կոնցերտմայստեր

Վաստակավոր նկարչի`
Համլետ Սիրակի ՄԱՏԻՆՅԱՆԻՆ քանդակագործ

Թենի Սերյոժայի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ գեղանկարիչ

Արվեստի վաստակավոր գործչի`
Ալեքսանդր Գրիգորի ԶԱՔԱՐՅԱՆԻՆ սաքսոֆոնահար

Մարտունիկ Հովհաննեսի ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻՆ
կոմպոզիտոր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

Սոնա Հովհաննեսի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ, "Հովեր" կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար

Մշակույթի վաստակավոր գործչի`
Կարինե Հակոբի ԱՎԴԱԼՅԱՆԻՆ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր

Հենրիկ Անտոնի ԷԴՈՅԱՆԻՆ բանաստեղծ, ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի բաժնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Սամվել Մհերի ԽԱԼԱԹՅԱՆԻՆ դրամատուրգ, երգիծաբան

Ժակ Նիկոլայի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ Ա. Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի Երեւանյան մասնաճյուղի տնօրեն

Գագիկ Ստեփանի ՆԱԶԱՐՅԱՆԻՆ (ԳՈՒՍԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆ) գուսան-երգիչ
Լյուբիկ Նիկոլի ՉԻԲՈՒԽՉՅԱՆԻՆ Տավուշի մարզպետի խորհրդական

Լենա Գրիգորի ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆԻՆ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմադրական մասի վարիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2010թ. սեպտեմբերի 17
Երևան



← Retour à la liste d'actualité