Décrets
ԵՐԵՎԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2800-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստելու և կազմակերպելու նպատակով, ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով՝
ո ր ո շ ու մ ե մ.
1. Ստեղծել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող և կազմակերպող հոբելյանական հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` Երևանի քաղաքապետի հետ համատեղ ապահովել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների պատշաճ իրականացումը:
3. Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող և կազմակերպող հոբելյանական հանձնաժողովին` սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, հաստատել հոբելյանական տոնակատարություններին նվիրված միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2017թ. սեպտեմբերի 28
Երևան
ՆՀ- 836 -Ա