Documents
Décrets
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Մխիթար Գոշ մեդալով պարգեւատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ, օրինականության եւ իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով պարգեւատրել`
Սուրեն Օնիկի ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ Լոռու մարզի դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական
Աշոտ Հովհաննեսի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ Երեւանի կայազորի զինվորական դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2010թ. սեպտեմբերի 16
Երևան