ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ռ. Գ. ՏԻՏԻՐՅԱՆԻՆ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, առողջապահության բնագավառում ներդրած ավանդի համար «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բաժանմունքի վարիչ Ռաֆիկ Գուրգենի ՏԻՏԻՐՅԱՆԻՆ պարգևատրել Մխիթար Հերացու մեդալով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2017թ. սեպտեմբերի 15
Երևան
ՆՀ- 789 -Ա



← Retour à la liste d'actualité