Documents
Décrets
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ս.Ն. Ազարյանին փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում շնորհելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով "Հայաստանի փրկարար ծառայության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն, փրկարար ծառայության գնդապետ Սերգեյ Նիկոլայի ԱԶԱՐՅԱՆԻՆ շնորհել փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2010թ. սեպտեմբերի 3
Երևան