Documents
Décrets
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ս. Վ. Լավրովին Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով պարգեւատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.
Հայ-ռուսական դարավոր բարեկամական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Վիկտորի ԼԱՎՐՈՎԻՆ պարգեւատրել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2010թ. օգոստոսի 19
Երևան