ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2004 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-219-Ն հրամանագիրը և հաշվի առնելով համապատասխան բնագավառների հանձնախմբերի առաջարկությունները՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի երիտասարդական մրցանակ շնորհել.

1) արվեստի բնագավառում՝
Ռիմա ՆԱՆՅԱՆԻՆ՝ «Անորոշ մարմնավորումներ» գրաֆիկական շարքի համար,
Լևոն ՊՈՂՈՍՅԱՆԻՆ՝ «Հին Աստվածներ» քանդակների շարքի համար.

2) գրականության բնագավառում՝
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ՝ «Չկարդացած գրքերի փոխարեն» բանաստեղծությունների ժողովածուի համար,
Արամ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻՆ՝ «Ծանր ջուր» բանաստեղծությունների ժողովածուի համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2017թ. ապրիլի 21
Երևան
ՆՀ-338-Ա



← Retour à la liste d'actualité