Décrets
ՀՀ մեդալներով պարգեւատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանդրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով “Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Ազգային հոգեւոր, կրթական եւ մշակութային երկարամյա եւ բեղմնավոր գործունեության համար, ինչպես նաեւ Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի կազմավորման 300-ամյակի առթիվ Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգեւատրել.
“Հայրենիքին մատուցած ծառայությունների համար” 2-րդ աստիճանի մեդալով`
Տեր Եզրաս եպիսկոպոս ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ
Մովսես Խորենացու մեդալով`
Կարեն ՄԿՐՏՉՅԱՆԻՆ Սանկտ Պետերբուրգի տարածաշրջանային հայ ազգային մշակութային ինքնավարության նախագահ
Մարիա ՍԱՖԱՐՅԱՆՑԻՆ ՌԴ վաստակավոր արտիստ, “Դվորցի Սանկտ Պետերբուրգա” դասական երաժշտության միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2010թ. հունիսի 16
Երևան