Documents
Décrets
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Շ. Վ. Կարապետյանին Արիության մեդալով պարգեւատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.
Հանրապետության տոնի առթիվ, ինչպես նաեւ անմոռանալի սխրանքի` քաղաքացիական պարտքն անձնուրաց կատարելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու, արտակարգ իրավիճակում ցուցաբերած անձնական խիզախության համար Շավարշ Վլադիմիրի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ պարգեւատրել Արիության մեդալով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2010թ. մայիսի 24
Երևան