Décrets
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր «Հայաստանի իրավազորություն» ծրագրի խորհուրդ:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր «Հայաստանի իրավազորություն» ծրագրի խորհրդի անհատական կազմը` համաձայն 1-ին հավելվածի:
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր «Հայաստանի իրավազորություն» ծրագրի խորհրդի գործունեության կարգը` համաձայն 2-րդ հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր «Հայաստանի իրավազորություն» ծրագրի խորհրդին`
1) մինչև 2016 թվականի նոյեմբերի 30-ը մշակել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը և հաստատմանը ներկայացնել «Հայաստանի իրավազորություն» ծրագրի հիմնադրույթները.
2) մշակել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը և հաստատմանը ներկայացնել «Հայաստանի իրավազորություն» ծրագիրը.
3) եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել հաղորդում «Հայաստանի իրավազորություն» ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ապահովել սույն հրամանագրից բխող որոշումների ընդունումը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2016թ. նոյեմբերի 26
Երևան
ՆՀ-1158 -Ա