ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Դասական երաժշտության բնագավառում Նախագահի երիտասարդական մրցանակ շնորհելու մասին

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի նոյեմբերի 30-ի "Դասական երաժշտության բնագավառում Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ հիմնելու մասին" ՆՀ-218-Ն հրամանագիրը եւ հաշվի առնելով համապատասխան բնագավառի հանձնախմբերի ներկայացրած առաջարկությունները` ո ր ո շ ու մ ե մ.

Բարձր կատարողական արվեստի համար Հանրապետության Նախագահի 2009 թվականի երիտասարդական մրցանակ շնորհել`

1)"Երգեցողություն" անվանակարգում`
Գուրգեն ԲԱՎԵՅԱՆԻՆ.

2)"Գործիքային կատարում" անվանակարգում`
Էդուարդ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ (սաքսոֆոն),
Սոնա ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ (դաշնամուր),
Պետրոս ՍԻՄԻԴՅԱՆԻՆ (դաշնամուր):

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2010թ. ապրիլի 10
Երևան



← Retour à la liste d'actualité