Décrets
Հայաստանի Հանրապետության շքանշանով եւ մեդալով պարգեւատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.
Մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ Արամ Խաչատրյանի աշխարհահռչակ "Սպարտակ" բալետը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոր խորեոգրաֆիական մեկնաբանությամբ բարձրարվեստ բեմադրելու համար պարգեւատրել.
Պատվո շքանշանով`
Յուրի Նիկոլայի ԳՐԻԳՈՐՈՎԻՉԻՆ բեմադրիչ-բալետմայստեր
Մովսես Խորենացու մեդալով`
Կարեն Պայքարի ԴՈՒՐԳԱՐՅԱՆԻՆ բեմադրող դիրիժոր
Ռուբեն Արտավազդի ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ մենապարող
Ժակելինա Սամվելի ՍԱՐԽՈՇՅԱՆԻՆ մենապարող
Նարեկ Գագիկի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ մենապարող
Մարիա Հովհաննեսի ԴԻՎԱՆՅԱՆԻՆ մենապարող:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2009թ. դեկտեմբերի 29
Երևան