ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ա. Կ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԳԵՐԱԶԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, հասարակական կարգի պահպանման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արամ Կառլենի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ պարգևատրել «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2016թ. սեպտեմբերի 7
Երևան
ՆՀ-572-Ա



← Retour à la liste d'actualité