Décrets
Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը`
ո ր ո շ ու մ ե մ.
Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի 90-ամյա հոբելյանի առթիվ, ինչպես նաեւ պատմագիտության բնագավառում ունեցած մեծ վաստակի, երկարամյա եւ արդյունավետ գիտական մանկավարժական գործունեության համար Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել`
Գիտության վաստակավոր գործչի`
Բաբկեն Հարությունի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ-Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
Վաստակավոր մանկավարժի`
Գարեգին Մովսեսի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ-պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2009թ. դեկտեմբերի 10
Երևան