ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի 75-ամյա հոբելյանի կապակցությամբ, երկարամյա եւ արդյունավետ գիտամանկավարժական գործունեության համար Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել.

Գիտության վաստակավոր գործչի`

Սամվել Հովհաննեսի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԳՊՄԻ մաթեմատիկական անալիզի եւ դիֆերենցիալ հավասարումների ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի`

Ազատ Վարշամի ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ԳՊՄԻ ֆիզիկական դաստիարակության եւ նախնական զինվորական պատրաստականության ֆակուլտետի դեկան:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2009թ. նոյեմբերի 24
Երևան



← Retour à la liste d'actualité