Décrets
Անանիա Շիրակացու մեդալով պարգեւատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության համայնքների զարգացման, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումների գործում ներդրած նշանակալի ավանդի համար Անանիա Շիրակացու մեդալով պարգեւատրել.
Վահան Ռաֆիկի ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ "Համայնքների ֆինանսիստների միավորում" հասարակական կազմակերպության նախագահ
Էմին Էդիկի ԵՐԻՑՅԱՆԻՆ "Հայաստանի համայնքների հանրապետական ասոցիացիա" հասարակական կազմակերպության վարչության համակարգող
Ղազար Սումբատի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ Արարատի մարզի Խաչփառ գյուղի համայնքի ղեկավար
Վարուժան Աղվանի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ Լոռու մարզի Արեւաշող գյուղի համայնքի ղեկավար
Ռոլանդ Նորիկի ՆԱԶԱՐԵԹՅԱՆԻՆ Շիրակի մարզի Հառիճ գյուղի համայնքի ղեկավար
Նաիրի Այվազի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի համայնքի ղեկավար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2009թ. նոյեմբերի 7
Երևան