ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով “Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Երեւանի պետական համալսարանի 90-ամյա հոբելյանի կապակցությամբ, գիտության եւ կրթության բնագավառների զարգացման գործում ունեցած մեծ վաստակի, երկարամյա եւ արդյունավետ գիտամանկավարժական գործունեության համար Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել.

Գիտության վաստակավոր գործչի`

Էմիլ Սոսի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

Վաստակավոր մանկավարժի`

Սերգեյ Աշոտի ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր

Պետրոս Հովհաննեսի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու

Սոնա Սարգսի ՍԵՖԵՐՅԱՆԻՆ ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր


Վաստակավոր իրավաբանի`

Տարիել Կարապետի ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2009թ. սեպտեմբերի 30
Երևան



← Retour à la liste d'actualité