Décrets
Հայաստանի Հանրապետության շքանշանով եւ մեդալներով պարգեւատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի կապակցությամբ, լայնածավալ հայրենանվեր գործունեության, ինչպես նաեւ մշակույթի բնագավառում ներդրած ծանրակշիռ ավանդի համար պարգեւատրել.
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով`
Զավեն ԵԿԱՎՅԱՆԻՆ "Գալուստ Գյուլբենկյան" հիմնարկության հայկական բաժանմունքի տնօրեն (Ֆրանսիա)
"Հայրենիքին մատուցած ծառայությունների համար" 2-րդ աստիճանի մեդալով`
Երվանդ ԱԶԱՏՅԱՆԻՆ գրականագետ (ԱՄՆ)
Մովսես Խորենացու մեդալով`
Կարպիս ԱՓՐԻԿՅԱՆԻՆ "Սիփան-Կոմիտաս" երգչախմբի ղեկավար (Ֆրանսիա)
Գոհար ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻՆ "Գոհար" մշակութային կենտրոնի հիմնադիր, բարերար (Լիբանան)
Թորոս ՌԱՍՏՔԵԼԵՆՅԱՆԻՆ քանդակագործ (Ֆրանսիա):
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2009թ. սեպտեմբերի 17
Երևան