ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ս. Ռ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Բանակի օրվա առթիվ, Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած նվիրումի և մատուցած նշանակալի ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարի տեղակալ, գնդապետ Սուրեն Ռոբերտի ԳԱԼՍՏՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2016թ. հունվարի 23
Երևան
ՆՀ-145-Ա



← Retour à la liste d'actualité