ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստան Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում շնորհելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ, ինչպես նաեւ առողջապահության բնագավառում ունեցած նշանակալի ձեռքբերումների եւ ճանաչման համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում շնորհել.

Ռազմիկ Արշալույսի ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն, Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գլխավոր մանկաբարձգինեկոլոգ

Ֆելիքս Վրույրի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ "Գյումրու ծննդատուն" ՓԲԸ-ի բուժական գծով պատասխանատու

Լիդա Կարապետի ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ Երեւանի "Նորք-Մարաշ" բժշկական կենտրոնի տնօրեն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2009թ. սեպտեմբերի 17
Երևան



← Retour à la liste d'actualité