Décrets
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի մասին» ՆՀ-1164-Ն հրամանագիրը և հաշվի առնելով պետական մրցանակների հանձնախմբերի առաջարկությունները՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական մրցանակներ շնորհել.
1. Գրականության և արվեստի բնագավառում՝
1) գրականության և հրապարակախոսության ոլորտում՝ Հակոբ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ (Հակոբ ՄՈՎՍԵՍ)՝ «Յոթներորդ որսորդություն» բանաստեղծությունների ժողովածուի համար.
2) երաժշտության ոլորտում՝ Վարդան ԱՃԵՄՅԱՆԻՆ՝ «Հնչյունի թատրոն» լարային նվագախմբի, գոսերի և դաշնամուրի համար» ստեղծագործության համար.
3) կինոարվեստի ոլորտում՝ Վահե ԿԵՎՈՐԿՈՎԻՆ (ռեժիսոր), Սամվել ԲԱԲԱՍՅԱՆԻՆ (օպերատոր), Հայկ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ (օպերատոր), Աննա ԴԵՐՁԱԿՅԱՆԻՆ (սցենարի հեղինակ) և Արթուր ՓԱՐՍՅԱՆԻՆ (մոնտաժող)՝ «Արմենիա». ծովից ծով» վավերագրական ֆիլմի համար:
2. Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում՝ Նարեկ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ (ճարտարապետ), Պոլ ՉԱԹԱԼԲԱՇՅԱՆԻՆ (կոնստրուկտոր) և Ստեփան ԱԽՈՅԱՆԻՆ («Սպիտակ Տնակ» ՍՊԸ-ի տնօրեն)՝ Երևանի Վազգեն Սարգսյան փողոցում կառուցված կառավարական վարչական համալիրի համար:
3. Ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում՝ Աշոտ ՍԱՂՅԱՆԻՆ, Աննա ՄԿՐՏՉՅԱՆԻՆ և Հայարփի ՍԻՄՈՆՅԱՆԻՆ՝ «Նոր սերնդի ոչ սպիտակուցային ամինաթթուների արդյունավետ փոքրածավալ արտադրական տեխնոլոգիա» աշխատանքի համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2015թ. դեկտեմբերի 29
Երևան
ՆՀ- 898 -Ա