Documents
Décrets
![ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ](/img/coa_grey.png)
Վ. Կաժոյանին Հունաստանի Հանրապետությունում եւ, համատեղության կարգով, Ալբանիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Սերբիայի եւ Սլովենիայի Հանրապետություններում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ եմ.
Վահրամ ԿԱԺՈՅԱՆԻՆ ազատել Հունաստանի Հանրապետությունում եւ, համատեղության կարգով, Ալբանիայի Հանրապետությունում, Խորվաթիայի Հանրապետությունում, Կիպրոսի Հանրապետությունում, Սերբիայի Հանրապետությունում եւ Սլովենիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2009թ. սեպտեմբերի 17
Երևան