Documents
Décrets
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Տ. ՆԻԿՈԼԻՉԻՆ ՓԱՌՔԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով ՙՀայաստանի Հանրապետության պետական պարգների և պատվավոր կոչումների մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ո ւ մ ե մ.
Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի առթիվ և ի նշանավորումն հայ-սերբական ավանդական բարեկամության՝ Սերբիայի Հանրապետության Նախագահ Տոմիսլավ ՆԻԿՈԼԻՉԻՆ պարգևատրել Փառքի շքանշանով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2014թ. հոկտեմբերի 11
Երևան
ՆՀ-542-Ա