Documents
Décrets
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Յ. Ռաշիդյանի լիազորությունները դադարեցնելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետերով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի 2009 թվականի փետրվարի 9-ի առաջարկությունը` որոշում եմ.
2009 թվականի փետրվարի 10-ից Հայաստանի Հանրապետության Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Յուրա ՌԱՇԻԴՅԱՆԻ լիազորությունները համարել դադարած:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2009թ. փետրվարի 17
Երևան