Documents
Décrets
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Մարտական ծառայության մեդալով պարգեւատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով “Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.
Բանակի օրվա կապակցությամբ, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած ավանդի համար Մարտական ծառայության մեդալով պարգեւատրել`
Արա Աշոտի ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչության տեսուչ, փոխգնդապետ
Ռոբերտ Գրիգորի ՏՈՆԻԿՅԱՆԻՆ ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչության ավագ տեսուչ, գնդապետ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2009թ. հունվարի 24
Երևան