Décrets
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ նշանակելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով եւ հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2009 թվականի հունվարի 12-ի առաջարկությունները` ո ր ո շ ու մ ե մ.
1. Համլետ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր` դադարեցնելով նրա Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավորի լիազորությունները:
2. Ելիզավետա ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր` դադարեցնելով նրա Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի լիազորությունները:
3. Արթուր ՊՈՂՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր` դադարեցնելով նրա Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավորի լիազորությունները:
4. Սուրեն ԱՆՏՈՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր` դադարեցնելով նրա Հյուսիսային քաղաքացիական դատարանի նախագահի լիազորությունները:
5. Արտակ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր` դադարեցնելով նրա Երեւանի քաղաքացիական դատարանի դատավորի լիազորությունները:
6. Մամիկոն ԴՐՄԵՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր` դադարեցնելով նրա Երեւանի քաղաքացիական դատարանի դատավորի լիազորությունները:
7. Էրնա ՀԱՅՐԻՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր` դադարեցնելով նրա Երեւանի քաղաքացիական դատարանի նախագահի լիազորությունները:
8. Անատոլի ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր` դադարեցնելով նրա Հարավային քաղաքացիական դատարանի նախագահի լիազորությունները:
9. Տիգրան ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր` դադարեցնելով նրա Երեւանի քաղաքացիական դատարանի դատավորի լիազորությունները:
10. Ելենա ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր` դադարեցնելով նրա Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի լիազորությունները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2009թ. հունվարի 15
Երևան